Рубрика: Без рубрики, Բնագիթություն2021-2022

Բակտերիաներ և սնկեր 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները մանրէներ են որոնք մարդու աչքով չես կարողանա տեսնել:
Այն Կարող եք տեսնել միայն խոշոռացույցով: Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են:

Սնկերը սնկերը ավելի մեծ են քան բակտերիաները: Սկների մեծամասնությունը բազմաբջիջ են: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։


2.Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
բնագետ Անտոնի վան Լևենհուկը, մի սարք ստեղծելիս , այդ սարքի անունը մանրադիտակ է:

3.Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
Բակտերիաները տարբեր ձև ունեն ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան:Այդ եւ նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: 

4.Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բակտերիաները սնման տարբեր ձեւեր ունեն, մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5.Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Բակտերիաները նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ 

6.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապրում են ծառերի արմատների մոտ, նրանք փոխազդում են ծառերի հետ եւ իրար օգնում են ստանալ եւ տալ օգտակար նյութեր:

7.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Թունավոր սնկերը որոնք հանդիպում են անտառում օրինակ՝  մուխամոլը, բայց թունավոր սնկերի մեջ կան նաեւ կան ուտելու սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են։ 

Իսկ պիտանի ուտելու սնկերը մարդու համար շատ օգտակար են (բայց պետք է նրանք թարմ լինեն, չի կարելի սնկերը պահել երկար մի տեղ այդ ժամանակ նրանք ոչ թե օգտ կբերեն այլ վնաս): Սովորական սնկերն են օրինակ, շամպինյոններ սովորական սպիտակ սունկ Կաղնեսունկ եւ այլն:

8.Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

բակտերիաներով ու սնկերով եւ հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումներն է ուշադրությունը որ չթունավորվել սնկով եւ հիգիենան որին միշտ պետք է հետեւել:

9.Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Ամեն երկու ժամամում մարդու ատամների վրա ատամնափառ է կուտակվում այդ ատամնափառը կարելի վերացնել ատամները մաքրելով, այդ կուտակված ատամնափառը կորող է լինել վնասակար, իսկ եթե ատամները չմաքրել այդ ատամնափառը կարող է լինել հիվանդության պատճառ:

Рубрика: Հայրենագիտություն 2021, Ճամփորդություն, Բնագիթություն2021-2022

Ճամփորդություն դեպի երկրաբանական թանգարան

Ուրբաթ օրը մենք գնացինք երկրաբանական թանգարան: Մուտքի մոտ մենք իմացանք ով է այն հիմնադրել: Անցնելով առաջ մենք տեսանք իսկական մամոնտ որը ապրել է մոտ10 հազար տարի առաջ:Մենք տեսանք տարբեր քարեր, նաեւ օրինակ այն վատ գրող կավիճը: Այնտեղ կար նավթի մի փոքր կոլբա, երբ երեխեքը հարցրեցին ինչու եթե Հայաստանումում կա նավթ այն չեն օգտագործում պատասխանեցին որ այն քիչ է: Մենք տեսանք հիմարի ոսկին: Տեսանք քար տիեզերքից:

Հետ գալուց մենք ման եկանք Սիրահարների այգով, ազգային ժողովի կողքով, եւ երգեցինք:

Рубрика: Պատկերասրահ, Բնագիթություն2021-2022

Ապարների զարմանահրաշ աշխարհում

օպալները լինում են տարբեր գույնի, և տարբեր տեսակների բայց նրանք բոլորը շատ գեղեցիկ են։

մի կարեվոր բան

օպալը շատ հեշտ է ջարդել չնայած նրա պնդությունը միջինից մեծ է։

օպալ պատմություներ և լեգենդներ

Բանաստեղծները համեմատում էին քարը հրաբուխների և գալակտիկաների հրավառության հետ։

Հետաքրքիր օպալներով հիասթափված մարդիկ դնում էին իրենց անունը <<պանդորա>> <<աշխարհի լույս>> և << կայսրուհի>>։

Հին Հռոմում այն սիրո, և հույսի նշան էր։ Հենց Հռոմեցիները տվեցին այդ քարին Օպալ անունը, որը նշանակում է թանգարժեք քար։
Մի ժամանակ ասում էին որ Օպալը կարող է երկարացնել կյանքը և մազերի գույնը։

իր գույնը

 Գիտնականները ապշած էին երբ տեսան որ օպալի մեջ կա կարմիր ռուբին,զմրուխտ կանաչ, տոպազ դեղին, շափյուղա կապույտ և ամեթիստ մանուշակագույն: 

Օպալ ոնց է արաջանում

ջրի եւ սիլիկատների միանալուց որոշ պարմաններում արաջանում է օպալ:

Рубрика: Բնագիթություն2021-2022

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի րնդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդր՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:


    Համաշխարային օվկիանոսը դա բոլոր աշխարհի օվկիանոսներըն են իրար հետ հավաքված:

    իր մասերն են

    Ատլանդյան օվկիանոսը
    Հնդկական օվկիանոսը
    Խաղաղ օվկիանոսը
    Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

    Ծովը այն օվկիանոսի մասն է որը խորացել է ցամաքի մեջ նա տարբերվում է օվկիանոսից բուսական եւ կենդանական աշխարհով:

    Օրինակ կարմիր ծով
  2. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

    կղզին դա ցամաքի կտոր է որը բոլոր կողմերից շրջապատված է ջրով:

    Օրինակ 2-րդ Ծովակալության կղզի
  3. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Рубрика: Без рубрики, Բնագիթություն2021-2022

վեզուվիուս հրաբուխ

վեզուվիուս հրաբուխը գտնվում է Իտալիայում, և շատ վտանգավոր է։ նա ժայռվել է մոտ 80 անգամ։

1979 թվականի օգոստոսի 24-ին Նեապոլի մոտ եղած Վեզուվի հրաբուխի ամենաավիրող ժայթքումից մեկը։ Այդ ժայթքումի պատճառով քանդվել են կողքը գտնվող  հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիան քաղաքները։ Պեղումների ընթացում պարզվել է, որ քաղաքները ամբողջովին պահպանել են իրենց սկզբնական տեսքով։  մոխիրի մեծ շերտի տակ կային տներ, փողոցներ և այլն։

Рубрика: Բնագիթություն2021-2022

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր. հարցեր

1)Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

ներքին եւ արտաքին

2)Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

հիմնական ձևերը հարթավայրերն են,եւ լեռները
հարթավայրը ցամաքի հարթ, կամ թույլ բլրավետ ընդարձակ տարածություններն է:

3)Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

բացարձակ բարձրությունը ցույց է տալիս բարձրությունը համեմատած ծովի մակերեվույթի հետ:

4)Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
1)Լեռների քայքայման հետևանքով
2)Ծովի հատակի բարձրացման պատճառով:
3)Լավային հոսքերի հետեանքով:
4)Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով:

5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

դաշտավայրեր (մինչև 200 մ),բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Рубрика: Բնագիթություն2021-2022

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ 

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:
Առաջադրանք
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

ջուր ոսկի